"ԵՎԱ" ուսումնական կենտրոնը առաջին նման ձեռնարկությունն է, որ ստեղծվել է Հայաստանում` դեռևս 1988 թ.: Ուսումնասիրելով նման կենտրոնների աշխատանքը ԱՄՆ-ում և Եվրոպական զարգացած երկրներում և հաշվի առնելով մեր երկրում գոյություն ունեցող պահանջարկը որակյալ և արագ ուսման նկատմամբ, մենք ստեղծեցինք այս մեծ և բազմապրոֆիլ կենտրոնը: Իր գոյության քսաներկու տարիների ընթացքում "ԵՎԱ" ուսումնական կենտրոնը ավելի քան կրկնապատկել է իր տարածքը, ստեղծել է բազմաթիվ տեխնիկապես հագեցած, տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ նյութական և տեխնիկական բազայով ապահովված լսարաններ և լաբորատորիաներ:

Սակայն ամենամեծ ձեռքբերումը, որ մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում` մեր մասնագետների մի քանի սերունդների ջանքերով մշակված, ժամանակի ընթացքում հղկված և կատարելագործված ուսուցման մեթոդներն են յուրաքանչյուր մասնագիտության համար: Մենք հաշվի ենք առնում ոչ միայն մեր աշխատանքի շուկայում աշխատողին ներկայացվող պահանջները, մեր դպրոցների, համալսարանների բացթողումներն ու թերությունները, այլև ուշադիր հետևում ենք միջազգային ասպարեզում հայտնվող նորագույն մեթոդներին և ներառում ենք դրանք մեր ծրագրերում:
"ԵՎԱ" կենտրոնի հմուտ և երիտասարդ դասավանդող կազմը, բարեհամբույր և հոգատար մենեջերները իրոք ապահովում են միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ուսուցում: Մեր կենտրոնում գիտելիքներ ձեռք բերած հազարավոր երիտասարդներ Հայաստանում և արտասահմանում գտել են աշխատանք կամ ունեցել են առաջընթաց աշխատանքում նաև մեր որոշակի ներդրման շնորհիվ: Չնայած այն բանին, որ կենտրոնը աշխատանքի տեղավորմամբ չի զբաղվում, հաճախակի տարբեր մասնագիտությունների գծով ստացվում են աշխատանքի առաջարկներ, որոնք կենտրոնը սիրով տրամադրում է սովորողներին:


Կենտրոնը բազմիցս հաղթել է մրցույթներում, որի արդյունքում համագործակցել է այնպիսի ձեռնարկությունների հետ, ինչպիսիք են`
ՀՀ Ազգային ժողովը
ՀՀ Հարկային տեսչությունը
Հայաստանի Ատոմակայանը
Արմենտել ընկերությունը
Երևանի ՋԷԿ-ը
Արդարադատության նախարարությունը
Սոցապ նախարարությունը
Պետվիճվարչությունը
Արտաքին Գործերի նախարարությունը
ԱՄՆ դեսպանատունը
ՌԴ դեսպանատունը
USAID
VOCA
PROSME
RENCO և այլն:




